‘Վարդան Պետրոսյանի գործով նոր փաստաբան է ներգրավվել’

1015

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը: Երեկ դատական նիստի սկզբում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց Սամվել Ջաղինյանին որպես Վարդան Պետրոսյանի ներկայացուցիչ ներգրավվելու մասին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հայկի Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։

Նախորդ հոդվածը‘Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.50 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Երևանում կանցկացվի իրանական կինոյի շաբաթ’