‘Հոկտեմբերի 6-12-ը հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ’

773

ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:

 

 

Նախորդ հոդվածը‘Իրանի գլխավոր մանտրան է՝ «Մա՛հ Ամերիկային»’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան — Բուլղարիա՝ 2-1. Կարգ և հակագրոհ’