‘Հոկտեմբերի 8-ին Հայաստան կժամանի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ‘

1097

Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն: Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեից:

Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Այցի երկրորդ օրը, պարոնայք Թ. Բախը և Պ. Հիկեն, ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի հետ մասնակցելու են հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նախատեսվում է հյուրերի և ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը նրա նստավայրում, որից հետո կլինի հայտարարութուն լրատվամիջոցների համար:

Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:  

Նախորդ հոդվածը‘Բողոք՝ Շրջանառության հարկի մասին նոր օրենքի դեմ (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Լիսկան նշանակվել է Սյունիքի մարզպետ (լրացված)’