‘Հոկտեմբեր ամսին երկիր է եկել և չի մեկնել 8 854 մարդ’

895

Հոկտեմբեր ամսին երկիր  է ժամանել և չի մեկնել 8 854 մարդ, այդ մասին iLur.am-ին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունից:

Ըստ ծառայության տվյալների՝ օդային ճանապարհով երկիր ժամանած ու երկրից մեկնած մարդկանց թիվը, համապատասխանաբար՝  85 591 և  77 008 է, սալդոն կազմում է 8583, երկաթուղային տրանսպորտով ժամանածներինը ու մեկնածներինը՝  1537 և 1471, սալդոն՝ 66, ավտոտրանսպորտային միջոցներով ժամանածներինն ու մեկնածներինը՝  109801 և  109596, սալդոն՝  205:

Այսպիսով, հանրապետությունից մեկնել և հանրապետություն ժամանել է, ընդհանուր թվով, համապատասխանաբար՝ 196929 և 188075 մարդ: Ըստ այդմ՝ պարզ է դառնում, որ 8 854 մարդ եկել և չի մեկնել երկրից:

Նախորդ հոդվածը‘Վերջին 10 ամսում Հայաստանից մեկնել և չի վերադարձել 88 241 մարդ ‘
Հաջորդ հոդվածը‘«Լրագրողներ՝ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է Իսրայելին ‘