‘Հովիկ Աբրահամյանի տան մոտ կատուներ բաց թողնել. Թեժ քննարկումներ Facebook-ում (մամուլ)’

1838

Դեկտեմբերի 23-ին ՀՀ Աժ-ում «գազային համաձայնագրերի» քվեարկությունից հետո կրքերը սոցցանցերում չեն հանդարտվում։ Այս մասին գրում է «ՀԺ»-ն և մանրամասնում. Facebook-ում օգտատերերը տարբեր կոչեր են անում, օրինակ` նրանցից մեկը երեկ առաջարկել է ՀՀԿ-ականների տների մոտ տարբեր ակցիաներ անել, ի դժգոհություն՝ ավտոմեքենաների ազդանշանները միացնել, ձվեր նետել տների վրա։ Առաջարկություն է եղել նաև Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի տան մոտ կատուներ տանել ու բաց թողնել։ Մի քանիսն էլ առաջարկել են ՀՀԿ-ական պատգամավորների նկարներով թռուցիկներ պատրաստել ու փակցնել քաղաքի մարդաշատ վայրերում։ Թե վիրտուալ աշխարհում հնչող այս մտքերից որոնք կտեղափոխվեն իրական կյանք, ժամանակը ցույց կտա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Պարզվում է, որ Արման Սահակյանը արդեն գիտությունների թեկնածու է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրիտցիները կրկին պատրաստվում են բողոքի. Մամուլ’