‘Հովհաննես Բաչկովը՝ Եվրոպական խաղերի չեմպիոն’

939

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (64 կգ) դարձավ Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն:

Եզրափակչում մեր բռնցքամարտիկը 3-2 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ումիհա Սոֆիանին: 

Կիսաեզրափակչում Բաչկովը 4։1 հաշվով առավելության էր հասել Հոլանդիայի ներկայացուցիչ Էնրիկո Լակրուզի նկատմամբ:

Հիշեցնենք՝ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 5։0 հաշվով առավելության է հասել իռլանդացի Մաքջիվերն Ջեյմսի նկատմամբ։Քառորդ եզրափակչում նույն՝ 5։0 հաշվով հաղթել էր Հունաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Ցանիկիդիսին

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյան` իրավական մտքի «գիգանտը»’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական խաղեր. Արթուր Ալեքսանյանը փայլուն հաղթանակ տոնեց եզրափակչում ու ոսկե մեդալ նվաճեց’