‘Հովհաննես Պողոս II պապը մտերիմ է եղել ամուսնացած կնոջ հետ’

1798

BBC-ն ծանոթացել է նախկին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի անձնական գրագրությանը, ինչից հետևում է, որ նա մտերիմ հարաբերությունների մեջ է եղել ամուսնացած կնոջ հետ: 2005 թ. ավարտվող նամակները Աննա-Թերեզա Տիմեցկայային երկար տարիներ պահվել են Լեհաստանի ազգային գրադարանում և մինչ օրս չեն հրապարակվել:

Կարդինալ Կառոլ Վոյտիլայի և լեհական ծագմամբ ամերիկուհի, փիլիսոփա Տիմենեցկայայի բարեկամությունն սկսվել է դեռևս 1973 թ., այսինքն՝ Վոյտիլայի՝ Հռոմի պապ դառնալուց մի քանի տարի առաջ: Ընդ որում՝ ոչ մի փաստ չկա, որ պապը խախտել է կուսակրոնության ուխտը:

Սկզբում նամակագրությունը ընդգծված գործնական բնույթ է կրել, սակայն հետագայում նամակների տոնայնությունն ավելի ու ավելի մտերմիկ է դարձել: Արդեն 1974 թ. Վոյտիլան իր մի նամակում խոստովանել է, որ վերընթերցում է Տիմենեցկայայի հին նամակները, որոնք «շատ խորն են ու շատ անձնական»: Արխիվում նաև կան լուսանկարներ՝ Վոյտիլան իր ամերիկացի բարեկամուհու հետ: Լուսանկարներն արված են Լեհաստանում և Վատիկանում: Վոյտիլան և Տիմենեցկայան մի քանի անգամ հանդիպել են, զբոսնել, դահուկ քշել:

Կառոլ Վոյտիլան Հռոմի պապ Հովհաննես Պողոս II է դարձել 1978 թ. և այդ պաշտոնում մնացել մինչև մահը՝ 2005 թ.: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մայքլ Օուեն.«Միանգամայն հնարավոր է, որ «Լեսթերը» կթուլանա հաջորդ մրցաշրջանում»’
Հաջորդ հոդվածը‘Ինյարիտուի «Փրկվածը» ֆիլմը ճանաչվել է լավագույնը’