‘Հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետը դուրս է եկել ափերից’

1009

Հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից: Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը, հունիսի 2-ին տեղական ժամանակով ժամը 17.00-18.00-ը Տաշիրում տեղացել է հորդառատ անձրև, որի քանակությունը 1 ժամում կազմել է 47 մմ, ինչի հետևանքով Տաշիր գետը վարարել է և դուրս եկել ափերից. կան ջրածածկումներ և հեղեղումներ: Հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են Լոռու մարզի Տաշիր քաղաքի մի շարք տների նկուղներ, վնասվել են ցանքատարածություններ, այգիներ, ձկնաբուծարաններ: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ մոտ 1 ժամ տեղացած հորդառատ անձրևի (1 ժամում կազմել է 47մմ) և մրրիկի պատճառով վնասվել են բազմաթիվ տների, շինությունների, անասնագոմերի և ավտոտնակների տանիքներ: Ջուրը դուրս է եկել սելավատարերից, լցվելով հարակից տների բակեր և նկուղային հարկեր, վնասվել են ցանքատարածություններ: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով՝ վնասների չափերը ճշտելու համար:

 

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ-ը «բացատրում է», թե երբ եւ ինչպես դիմել իրեն. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել ՀՀ մաքսային օրենսգրքի 224-րդ հոդվածի դրույթներից մեկը’