Հութիների ներկայացուցիչ․ Եմենի առափնյա շրջաններում ԱՄՆ օդանավերի ակտիվություն կա

178

Հութիների «Անսար Ալլահ» ապստամբական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալյամը հայտարարել է, որ Եմենի առափնյա շրջաններում ամերիկյան օդուժի ակտիվություն է նկատվում։

«Ամերիկյան թշնամական օդանավերի ինտենսիվ թռիչքները Եմենի օդային տարածքի և ափամերձ շրջանների մոտ Եմենի Հանրապետության ինքնիշխանության խախտման և շարունակվող ագրեսիայի շրջանակներում են»,- X սոցցանցի իր էջում գրել է շարժման պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Sky News Arabia հեռուստաալիքը տեղեկացրել է, որ «Անսար Ալլահի»՝ Եմենի Խոդեյդա նահանգի հյուսիսում տեղակայված օբյեկտներից մեկը գրոհի է ենթարկվել։ Հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը պնդել է, որ հարված են հասցրել ամերիկյան և բրիտանական ռազմական օդանավերը։

Նախորդ հոդվածըՀայտնի է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակիցների վերջնական կազմը
Հաջորդ հոդվածըWildberries-ը շարունակում է հրկիզված պահեստի 16 աշխատակցի որոնումները