Wildberries-ը շարունակում է հրկիզված պահեստի 16 աշխատակցի որոնումները

194

Wildberries-ը շարունակում է հունվարի 13-ին բռնկված հրդեհի ժամանակ իր պահեստում եղած 16 աշխատակիցների որոնումները։

Այդ մասին Telegram-ում հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Wildberries-ի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ հրկիզված պահեստի 49 աշխատակիցներ կապի դուրս չեն գալիս, ընկերության ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նրանց հարազատների հետ։

Սանկտ Պետերբուրգի Շուշարի ավանում ընկերության պահեստում հրդեհ է բռնկվել հունվարի 13-ին։ Wildberries-ի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ օրը, առավոտյան ժամը 07։20-ին, պահեստում 1,2 հազար մարդ է եղել։ Տուժածների վերաբերյալ տվյալներ չեն ստացվել։

Քննչական կոմիտեն հրդեհի փաստով քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 201 հոդվածով (լիազորությունների չարաշահում)։

Նախորդ հոդվածըՀութիների ներկայացուցիչ․ Եմենի առափնյա շրջաններում ԱՄՆ օդանավերի ակտիվություն կա
Հաջորդ հոդվածըՊենտագոնում հերքել են Եմենի տարածքին հարված հասցնելու մասին լուրը