‘Հումելսը որոշել է մնալ Դորտմունդի «Բորուսիայում»’

757

Գերմանիայի հավաքականի պաշտպան Մատս Հումելսը որոշել է շարունակել կարիերան Դորտմունդի «Բորուսիայում»:

Gօal.cօm-ի համաձայն՝ «Բորուսիայի» ավագը մերժել է այս ամռանն «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու առաջարկը: Հումելսը մտնում էր անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի ծրագրերի մեջ, սակայն նա չի ցանկանում լքել Դորտմունդի թիմը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեծ հույսեր է կապում գերմանացի պաշտպանի հետ եւ ցանկանում է պահել նրան:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Թոմաս Տուխելը ցանկանում է համալրել «Բորուսիայի» կազմը.Սեբաստիան Կելը կհեռանա’