‘Թոմաս Տուխելը ցանկանում է համալրել «Բորուսիայի» կազմը.Սեբաստիան Կելը կհեռանա’

847

Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գնել բելգիական «Անդերլեխտի» կիսապաշտպան Յուր Տիլեմանսին։ Բելգիայի երիտասարդական հավաքականի 18-ամյա խաղացողը պետք է փոխարինի թիմի վետերան Սեբաստիան Կելին, որն ամռանը հեռանալու է ակումբից: Այս մասին հաղորդում էKicker-ը։ Գերմանիայի հավաքականի 35-ամյա նախկին խաղացողը «Բորուսիայում» հանդես է գալիս 2001 թվականից՝ դառնալով Գերմանիայի եռակի չեմպիոն, գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

«Բորուսիայի» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կիսապաշտպանությունը ցանկանում է համալրել նաեւ «Մայնցի» 21-ամյա խաղացող Յոհանես Գայսով։ Որոշ տվյալներով, նրա տրանսֆերն արդեն համաձայնեցված է։ Դորտմունդյան ակումբը կվճարի 10-15 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածը‘Հումելսը որոշել է մնալ Դորտմունդի «Բորուսիայում»’
Հաջորդ հոդվածը‘«Լիսկայի դեմ կատարվել է ցմահ մահափորձ» — Ֆեյսբուքի արձագանքը’