‘Հումորի չափաբաժին՝ ԿՀՎ-ից. անտեսանելի ինքնաթիռը, գաղտնաբառերը և Թուփակը’

1166

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը Twitter սոցիալական ցանցում իր պաշտոնական էջի մեկամյակը նշել է  հումորային ճեպազրույցով:

Մեկ ամիս առաջ ԿՀՎ-ի ամենաառաջին թվիթն իսկական ֆուրոր էր բարձրացրել. ինտերնետ-օգտատերերն աշխարհով մեկ գնահատել էին ամերիկացի հետախույզների նուրբ հումորը՝ «Մենք չենք կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել, որ սա մեր առաջին թվիթն է»:

Դրանից հետո վարչության կայքէջում ընդամենը մի քանի տասնյակ հաղորդագրություններ են եղել, սական բաժանորդների թիվն անցել է 670 հազարից: «Շնորհակալություն Twitter-ում առաջին հրաշալի ամիսն անցկացնելու համար: Այսօր մենք 10 րոպե կհատկացնենք՝ ձեր հինգ գլխավոր հարցերին պատասխանելու համար»,- գրառումը  հայտնվել է հուլիսի 7-ի երեկոյան: Ի պատասխան՝ օգտատերերը տասնայկ հարցեր են ուղղել վարչությանը, սակայն ավելի ուշ բոլոր «հինգ կարևոր հարցրեը» ԿՀՎ-ում որոշել են ինքնուրույն հորինել, ինչից հետո իրենք էլ անվրդով պատասխանել են դրանց: «Ոչ, մենք ձեր գաղտնաբառը չգիտենք, ուստի չենք կարող այն ուղարկել ձեզ»,- ավետել է առաջին պատասխանը՝ մի քիչ ծաղրական հետգրությամբ՝ «sorrinotsorry» (կներեք-ներողություն չենք խնդրում):

Այնուհետև հաջորդում է ԿՀՎ-ում աշխատանքի ընդունելու հայտարարության թվիթը, ապա՝ հրավեր՝ Ամերիկայում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներին՝ «հյուր գալ և սելֆի անել», հետո՝ հնացած անտեսանելի ինքնաթիռի լուսանկարով թվիթ, և վերջապես՝ եզրափակիչ հաղորդագրությունը. «Ոչ, մենք չգիտենք, թե որտեղ է Թուփակը». նկատի ունեն 1996 թ. զոհված ռեփ երգիչ Թուփակ Շակուրին, որը, երկրպագուներից շատերի կարծիքով, ողջ է և մինչ օրս ինչ-որ տեղ թաքնվում է:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ում նշում են Կիմ Իր Սենի մահվան 20-րդ տարելիցը (վիդեո)’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է լրագրող Կարինե Տեր-Սահակյանը’