‘Հունաստանի դատարանը մանկապղծին դատապարտել է 220 տարվա ազատազրկման’

827

Հունական դատարանը բասկետբոլի նախկին մարզիչ Նիկոս Սիրագակիսին դատապարտել է 220 տարվա ազատազրկման՝ 53 անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների և սեռական բռնության փորձեր կատարելու համար: Սա աննախադեպ դատավճիռ է Հունաստանի համար: Բացի այդ՝ դատարանը 49-ամյա մարզչին հինգ տարի ժամանակով զրկել է քաղաքական իրավունքներից: Դատավճիռը բողոքարկման ենթակա չէ, և դատարանը չի քննարկի պատիժը մեղմացնելու վերաբերյալ խնդրագրերը:

Դատարանի վճիռը խորհրդանշական բնույթ ունի. սովորաբար՝ 25 տարվա ազատազրկումից հետո կալանավորը, նույնիսկ՝ ցմահ դատապարտվածը, իրավունք ունի ազատման  դիմում գրել:  

Թեպետ Սիրագակիսին մեղադրանք էր ներկայացվել 52  դեպքերով, դատարանը 33 դեպքերով է նրան մեղավոր  ճանաչել  անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների և երեք հոգու նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու  համար, մյուս 17 դրվագներով նա արդարացվել է: Անչափահասները դատարան չեն կանչվել:

Դատապարտյալն ինքը մեղավոր չի ճանաչել իրեն: Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ նա իրեղեն ապացույցներով ձերբակալվել էր 2011 թ. դեկտեմբերի 1-ին Կրետեում: Դատավարությունն ընթացել է անվտանգության խստացված միջոցառումների պայմաններում, հաղորդում է РИА Новости-ին:

Նախորդ հոդվածը‘Մարկոս Պիցելին կարող է տեղափոխվել «Կրասնոդար»’
Հաջորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Թող վաճառեն ԱԺ շենքն ու սուբսիդավորեն գազի թանկացումը’