‘Մարկոս Պիցելին կարող է տեղափոխվել «Կրասնոդար»’

819

Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Մարկոս Պիցելին կարող է ամռանը տեղափոխվել «Կրասնոդար», հայտնում է Sports.ru-ն: Տրանսֆերի շուրջ բանակցությունները շարուակվում են:

Տեղափոխության դեպքում «Կրասնոդարը» կամ համապատասխան գումար կվճարի, կամ կփոխանակի իր ֆուտբոլիստներից մեկին՝ Վլադիսլավ Իգնատեւին:

Ընթացիկ մրցաշրջանում Պիցելին «Կուբանի» կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 21 հանդիպման, խփել 5 գնդակ եւ 6 գոլային փոխանցման հեղինակ դարձել:

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Դամասկոսին կոչ է անում թույլ տալ զբաղվել քիմիական զենքի կիրառման հետաքննությամբ’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի դատարանը մանկապղծին դատապարտել է 220 տարվա ազատազրկման’