‘Հունաստանում գործադուլի առիթով փակ են պետական բուժհիմնարկները’

748

Հունաստանի հիվանդանոցների բուժաշխատողներն այսօր 24-ժամյա համազգային գործադուլ են անցկացնում՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ 2,5 հազար աշխատակիցների կրճատման և առողջապահության համակարգի վերակազմավորման, ինչը նախատեսում է բուժհաստատությունների փակում: Պետական հիվանդանոցները, բժշկական կենտրոնները, շտապ օգնությունը և սոցիալական ապահովման կառույցներն այսօր կընդունեն միայն անհապաղ օգնության կարիք ունեցող ծանր հիվանդներին:

Առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսը երկուշաբթի բուժաշխատողներին կոչ էր արել չեղյալ հայտարարել գործադուլը՝ խոստանալով, որ ոչ մի հիվանդանոց չի փակվի, և ոչ մի կրճատում չի լինի: Ի դեպ, անցյալ շաբաթ հիվանդանոցներից մեկը կատարած հերթական այցի ժամանակ նախարարի վրա էին հարձակվել բուժհիմնարկի դժգոհ աշխատակիցները: Նախարարի խոսքերով՝ հարվածել էին իր դեմքին ու ջրով լի շշեր էին շպրտել իր վրա: Սակայն նախարարը համոզված է, որ այդ ակցիան չի արտահայտում բոլոր բուժաշխատողների կարծիքը, և դրա ետևում որոշակի քաղաքական ուժեր կան կանգնած, փոխանցում է РИА Новости-ն:

Նախորդ հոդվածը‘Ակտիվիստ Աստղիկ Աղեկյանին երկու հոգի հարվածել են. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Գեորգ Ալեքսանդր Լուիս. Թագուհու ծոռան լուսանկարը ‘