‘Հունաստանում վնասազերծվել է Թուրքիայից ժամանած ահաբեկչական բջիջը’

3372

Հունաստանում ոստիկանությունը վնասազերծել է ահաբեկչական մի բջիջ, որը կազմված է եղել Թուրքիայի քաղաքացիներից: Հատուկ գործողությունն անցկացվել է Աթենքի կենտրոնում երեքշաբթի առավոտյան:

Ոստիկանությունը ձերբակալել է 9 հոգու: Նախնական տվյալներով՝ կասկածյալները կապված չեն իսլամիստների հետ, սակայն թուրքական ձախ արմատական «Հեղափոխական ժողովրդա-ազատագրական կուսակցություն-ճակատ» խմբավորման անդամներ են: Դիտորդները ուշադրություն են հրավիրում, որ ահաբեկչական բջիջը վնասազերծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստան կատարելիք այցից տառացիորեն մեկ շաբաթ առաջ: Էրդողանի այցը նախատեսված է դեկտեմբերի 7-8-ին:

Ձերբակալվածների մոտ ոստիկանությունը հայտնաբերել է դետոնատորներ և պայթուցիկ պատրաստելու նյութեր: Ոստիկանությունը նշում է, որ առգրավված իրեղեն ապացույցներն ակնհայտորեն ցույց են տալիս, որ կասկածյալներն ահաբեկչական գործողություն են նախապատրաստել:

Էրդողանի առաջիկա այցը Հունաստան վերջին 65 տարիների ընթացքում առաջինն է: Անկարայի և Աթենքի միջև երկար տարիներ լուրջ լարվածություն է առկա, նշում են դիտորդները:

Փոխանցում է euronews-ը: 

Նախորդ հոդվածը‘Ռադայի պատգամավորն առաջարկել է Դոնբասի բնակիչների վերջը տալ դիխլոֆոսի միջոցով’
Հաջորդ հոդվածը‘Ինչ եղանակ է սպասվում առաջիկա ձմռանը. կանխատեսում ըստ Սուրենյանի’