‘Ինչ եղանակ է սպասվում առաջիկա ձմռանը. կանխատեսում ըստ Սուրենյանի’

3668

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսներին ե՛ւ ջերմաստիճանը, ե՛ւ տեղումները լինելու են նորմայի սահմաններում:

Նա նշեց, որ երեք ամիսներին Կովկասի տարածքում տեղի է ունենալու մթնոլորտի ակտիվ շրջանառություն, այսինքն, լինելու են ժամանակահատվածներ, որ Հայաստանի տարածքը գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, լինելու են ժամանակահատվածներ, որ գտնվելու ենք համեմատաբար տաք օդային հոսանքների ազդեցության գոտում: Եւ ըստ այդմ էլ, ձեւավորվելու են առավելագույն ու նվազագույն ջերմաստիճանները:

Դրանք Սուրենյանը ներկայացրեց ըստ մարզերի:

Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի նախալեռնային գոտիներում տաք օդի ներթափանցման դեպքում առանձին ժամանակահատվածներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչեւ +8 — +10:  

Իսկ ահա արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժման պայմաններում գիշերային ժամերին ջերմաստիճանը կիջնի մինչեւ -22 — -24:

Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում տաք օդի ազդեցության ժամանակ ցերեկային առավելագույն ջերմաստիճանը կլինի 0-+5, սառը օդային զանգվածների ազդեցության դեպքում գիշերները կիջնի մինեչւ -25 — -30 աստիճան:

Լոռիում տաք հոսանքի դեպքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +5 — +10, սառը օդային զանգվածների դեպքում գիշերը նվազագույն ջերմաստիճանը կլինի  -22 —  -27:  

Տավուշում՝ +8 — +13 եւ -12 — -16:

Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ առավելագույնը +2 — +7, հովտային գետիներում՝ +10 — +14: Նվազագույն ջերմաստիճանը Սյուինիքի հովտային գոտիներում կլինի -10 — -15, լեռնային գոտիներում՝ -15 — -20:  

Երեւանում տաք օդային հոսանքների առկայության դեպքում առավելագույն ջերմաստիճանը կլինի +8 — +10:

Իսկ ահա սառը օդային զանգվածների դեպքում Երեւանի ցածրադիր հատվածներում նվազագույն ջերմաստիճանը կլինի – 20 — -22, բարձրադիր հատվածներում՝ -11 — -13:  

 

 

Նախորդ հոդվածը‘Հունաստանում վնասազերծվել է Թուրքիայից ժամանած ահաբեկչական բջիջը’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյանն ու Կարապետյանը հանդիպել են Ճապոնիայի դեսպանի հետ’