‘Հունաստան. Մութ հեռուստաէկրան՝ խիստ տնտեսման արդյունքում’

782

Հունաստանի իշխանությունները որոշել են փակել հունական EPT ռադիոհեռարձակող ընկերությունը՝ այն փոխարինելով ավելի ժամանակակից և կոմպակտ ոչ պետական ընկերությամբ, որը կպահպանի հեռուստատեսության հանրային բնույթը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմոս Կեդիկօղլուն: Ընդ որում՝ նա ընկերությանը մեղադրել է ոչ թափանցիկ լինելու և վատնումների մեջ, սակայն հեռուստատեսության աշխատակիցներին խոստացել է փոխհատուցում տրամադրել և աշխատանքի տեղավորել:

Նման անսպասելի որոշումը, որը ցնցել է հույն հասարակությանը, ընդունվել է ԱՄՀ-ի, ԵԿԲ-ի և Եվրախորհրդի ներկայացուցիչների՝ Հունաստան կատարած այցի ֆոնին. վարկատուների եռյակը եկել էր ստուգելու, թե ինչպես է երկրում պահպանվում խիստ տնտեսման ռեժիմը:

Այս որոշումը ոչ միայն լրագրողների, մշակույթի և քաղաքական գործիչների, այլև Եվրոպական հեռարձակող միության դժգոհությունն է հարուցել: Վերջինս երկրի ղեկավարությանը կոչ է արել չեղյալ հայտարարել որոշումից: Գիշերը այն կենտրանակայանի մոտ, որտեղ հավաքվել էին բողոքավորները, ժամանել են նաև հայտնի դերասաններ՝ սատարելու ընկերության աշխատակիցներին, հաղորդում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականին ծափահարություններով դիմավորեցին օդանավակայանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան, և ոչ թե Մալի’