Հունգարիայում Սլովակիայի արտաքին գործերի նախարարին սադրիչ են անվանել

493

Հունգարիայի իշխանությունները չեն տրվի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Ռաստիսլավ Կաչերի սադրանքներին։

Այդ մասին հայտարարել է հունգարական ԱԳՆ-ում երկկողմ հարաբերությունների հարցերով պետքարտուղար Տամաշ Մենցերը՝  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին Սլովակիայի դիվանագիտության ղեկավարի հերթական արտահայտությունների կապակցությամբ։

Կաչերը սոցցանցերում վիրավորական արտահայտություններ է արել Օրբանի հասցեին այն բանի համար, որ նա չի ուզում զենք մատակարարել Ուկրաինային, և նրան անվանել է «Կարպատյան ավազանում Պուտինի դաշնակիցը»։

«Ռաստիսլավ Կաչերը սադրիչ է, և նրան պետք է վերաբերվել որպես սադրիչի։ Մենք չենք տրվի նրա սադրանքներին»,- հայտարարել է Մենցերը։

Մենցերն արդեն մի քանի անգամ Կաչերին հիշեցնում է հունգարական ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ անելու անթույլատրելիության մասին։ Մասնավորապես, դրանից առաջ նա հայտարարել էր, թե «Եվրոպան լուրջ ճգնաժամերի առաջ է կանգնած, և նրան հարկավոր են խելամիտ քաղաքական գործիչներ, իսկ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը դրանց թվին չի պատկանում»։ «Նախարար Կաչերը, ըստ էության, հարձակում է գործում Հունգարիայի վրա», որովհետև հուգարացիները հանդես են գալիս «հօգուտ խաղաղության և ընդդեմ պատժամիջոցների», հայտարարել է հունգարական ԱԳՆ ներկայացուցիչը՝ նշելով, որ Հունգարիան չի փոխի իր դիրքորոշումը, «եթե անգամ նախարար Կաչերին դա դուր չի գալիս»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀրանտ Տեր-Աբրահամյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին
Հաջորդ հոդվածըՌԴ պետդուման օրենք է ընդունել ՌՀՍԿՊ-ին Ռուսաստանի մասանկցությունը կասեցնելու մասին