‘Հունգարիան Ուկրաինային զենք չի մատակարարի’

1124

Հունգարիայի իշխանությունները Ուկրաինային զենք չեն մատակարարի, հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Յանոշ Լազարը:

Ինչպես հաղորդել է Bloomberg-ը, MR1 հեռուստատեսության եթերից Լազարը հայտարարել է, որ «Հունգարիան պաշտանում է միայն հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլերը»:

Գործակալությունը նաև նշում է, որ այս տարի Հունգարիան մտադիր է գազի հարցով երկարաժամկետ պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեքշաբթի հայտարարել է, որ ԳԴՀ-ն մտադիր չէ մահաբեր զենքեր ուղարկել Ուկրաինա, և հույս ունի, որ հակամարտությունը կլուծվի դիվանագիտական ճանապարհով: Չորեքշաբթի Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Սթուբը նշել է, որ Դոնբասում հակամարտությունը կարգավորելու համար Ուկրաինային ռազմական օգնություն հարկավոր չէ:

Մինչդեռ երեքշաբթի Wall Street Journal-ը տեղեկացրել է, որ ԱՄՆ ղեկավարությունը վերանայում է Կիևին մահաբեր պաշտպանական զենք մատակարարելու հարցը՝ կապված երկրի արևելքում ռազմական գործողությունների վերսկսման հետ: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ի հատուցումն օդաչուի սպանության՝ Հորդանանը մահապատժի է ենթարկել ահաբեկիչներին’
Հաջորդ հոդվածը‘Ռադան Յանուկովիչին զրկել է նախագահի կոչումից’