‘Հունիսի 16-20-ը բորսայում և միջբանկային շուկայում իրականացված արտարժույթով գործարքները 9-17% անկում ունեցան’

960

Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`2.4%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,5 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 12,7%): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի համաձայն, հունիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 17,7%), 410,19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 106.5 ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը`11.9%), 411,19 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,8 մլն EUR, 555,15 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`34.8%) և վաճառվել է 12,5 մլն EUR, 558,92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`8,6%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 887,1 մլն ռուբլի, 11.78 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`3,9 %) և վաճառվել է 145.5 մլն.ռուբլի, 11.98 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա աճը`44,4%):

Արտարժույթի միջբանկային շուկայում հունիսի 16-20-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1,9 մլն դոլար (շաբաթվա անկումը`9,5 %), 410,05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 11,250 մլն. դոլար (շաբաթվա անկումը`16,5%), 409,73 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է հունիսի 20-ին`3,6 մլն.դոլար, իսկ հունիսի 16-ին գործարքներ չեն կատարվել:

Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.811 տրլն.դրամ, առաջին  եռամսյակում աճելով 2%, իսկ տարեկան կտրվածքով` 10.8%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.684 տրլն.դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում դրամային վարկերը կազմել են 38% իսկ արտարժութային վարկերը` 62%: Դրամանյին վարկերը տարեկան կտրվածքով աճել են 14.2%, իսկ արտարժութային վարկերը` 4.2%: Երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 5.6% կամ 101 մլրդ.դրամ, տարեկան աճը` 2 անգամ, իսկ միայն առաջին եռամսյակում` 4.7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.4% կամ 25.9 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ, իսկ առաջին եռամսյակում` 21.7:

 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Էն ո՞վ նայեց լիսածակից», պարոն Սերժիկ Սարգսյան’
Հաջորդ հոդվածը‘ Աշխարհի առաջնությունների Խոտաբիչները’