‘Հունվարի 1-ից «պարտադիր կուտակայինը» ուժի մեջ չի մտնի. «Ա1+»’

3176

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենսդրական փաթեթը 2014-ի հունվարի 1-ից ուժի մեջ չի մտնի: Սահմանադրական դատարանի խոսնակ Հովհաննես Պապիկյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշել է, որ Դատարան դիմողներն իրավունք ունեն միջնորդություն ներկայացնելու՝ մինչեւ քննության ավարտը օրենքը ուժի մեջ չմտնելու համար։

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ա1+»-ին հայտնել է, որ իրենք նման միջնորդություն ներկայացրել են։ Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Հիշեցնենք, որ օրերս Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով հակասահմանադրական ճանաչել կուտակային կենսաթոշակային համակարգին անցում կատաևելու վերաբերյալ օրենսդրական փաթեթի` «պարտադիր» բաղադրիչը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայում սովորող ուսանողները եւս ցույց արեցին ընդդեմ գազային պայմանագրերի’
Հաջորդ հոդվածը‘Ռուբեն Բաբայան. Պատերազմի տարիներին ավելի վատ էինք ապրում, բայց ես ավելի լավատես էի’