‘Հունվարի 9-ին Երևանում սպասվում է ձյուն’

1075

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը զգուշացնում է, որ  հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 8-ին առանձին շրջաններում նաև սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հունվարի 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Հայաստանի տարածքում՝ հունվարի 8-9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան՝ 2-7 մ/վրկ: Հունվարի 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:

Օդի ջերմաստիճանը 8-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Երևանում՝ հունվարի 8-9-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 9-ին՝ ձյուն: 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վրկ:

Նախորդ հոդվածը‘Երկրաշարժ Ադրբեջան-ԼՂՀ սահմանային գոտում’
Հաջորդ հոդվածը‘Օբաման խոստովանել է, որ նավթի գներն իջեցվել են Ռուսաստանին պատժելու նպատակով’