‘Հռոմի պապը աղոթել է Կիեւում սպանվածների համար. Տեսանյութ’

859

Հռոմի Ֆրանցիսկոս պապը աղոթել է Ուկրաինայի, եւ Կիեւում տեղի ունեցած բախումների արդյունքում սպանվածների համար: Իր ուղերձը Պապը այսօր հնչեցրել է Սուրբ Պետրոսի հրապարակում՝ տասնյակ հազարավոր ուխտավորների ներկայությամբ, որոնց թվում նաեւ ուկրաինացիներ են եղել:

«Ես ցավում եմ այն ամենի համար, ինչ տեղի է ունենում Կիեւում՝ այս օրերին: Աղոթում եմ բռնությունների զոհերի համար, նրանց բարեկամների եւ վիրավորների համար: Կողմերին կոչ եմ անում դադարեցնել բռնությունները եւ խաղաղության ու համաձայնության ուղիներ փնտրել»,- հայտարարել է Հռոմի Պապը: 

Նախորդ հոդվածը‘Մարշալ Բաղրամյանի թոռնուհին ի նշան բողոքի իրեն գամել է Մոսկվայի Կարմիր հրապարակում’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն ընդունել է Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի պատվիրակությունը’