‘Մարշալ Բաղրամյանի թոռնուհին ի նշան բողոքի իրեն գամել է Մոսկվայի Կարմիր հրապարակում’

1774

Մարշալ Բաղրամյանի թոռնուհին` 45-ամյա Գայանե Արմախովան իրեն գամել է Մոսկվայի Կարմիր հրապարակում, պապի գերազմանի մոտ գտնվող արգելացանկապատին, փորձելով գրավել հանրության ուշադրությունն նրանից բնակարանը խլելու խնդրին։ Գայանեն դարձել է կեղծարարների զոհ ու կարող է կորցնել բնակարանը, հաղորդում է LifeNews գործակալությունը։

«Գայանեն նման հուսահատ քայլի է գնացել իր բնականաը ռեյդերների կողմից խլելու պատճառով: Նրանից խլում են բնակարանը կեղծ փաստաթղթերի միջոցով: Գայանեն նաև քաղցկեղով է հիվանդություն և երկրորդ կարգի հաշմանդամություն ունի: Նա փորձ է անում պահել իր բնակարանը, դիմում է տարբեր ատյաններին, դատարաններին, բայց ոչ ոք չի ուզում ոչինչ լսել»,-նշել է Գայանեի ներկայացուցիչ Մարիա Զոլոտնիկովան:

Դատարանի հերթական նիստը նշանակված է փետրվարի 24-ին, սակայն, հանրության ուշադրությունը գրավելու նպատակով ն ստիպված է եղել իրեն գամել մարշալի գերեզմանի մոտ գտնվող արգելացանկապատին: Ոստիկանության աշխատակիցները Գայաներին բերման են ենթարկել Կրեմլի մոտից:

Նախորդ հոդվածը‘Կլիչկոն տեսաուղերձ է հղել. Յանուկովիչը պետք է հեռանա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը աղոթել է Կիեւում սպանվածների համար. Տեսանյութ’