‘Հռոմի պապը զանգահարել է Իրաքի քրիստոնյա փախստականներին’

792

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Ծննդայն տոների նախօրեի պատարագից առաջ  արբանյակային հեռախոսով զանգահարել է Իրաքի Քուրդիաստանի Էրբիլ քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբար:  Հեռախոսազրույցն ուղիղ եթերով հեռարձակվել է իտալական հեռուստատեսությամբ:

«Իսլամական պետություն» ջիհադիստական խմբավորման ճնշման տակ իրենց տները լքած փախստականներին պապը կոչ է արել չընկճվել և հավաստիացրել է, որ ինքն ամբողջ սրտով նրանց հետ է: «Թանկագին եղբայրներ, ես ողջ սրտով ձեզ հետ եմ»,- ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ հատկապես մտահոգված է երեխաների և տարեցների ճակատագրով:

Աստվածահայտնության հսկման գիշերվա պատարագին Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի պապը նաև հավատացյալներին կոչ է արել սրտացավությամբ վերաբերվել հարազատներին և մերձվորներին:

Այսօր՝ Սուրբ Ծննդյան օրը, Պապն արտասանելու է ավանդական ուղերձը՝ «Urbi et Orbi»`«Քաղաքին և աշխարհին»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հոնկոնգում ձերբակալվել են հակակառավարական ցույցի 12 մասնակիցներ’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ն կբավարարվի «Հարցազրույց» ֆիլմի պրեմիերայի բանավոր դատապարտմամբ’