‘Հռոմի պապը հրաժարվել է հանդիպել Դալայ-լամայի հետ ‘

889

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը չի ընդունի Տիբեթի հոգևոր առաջնորդ Դալայ-լամային, որպեսզի չվատթարացնի Չինաստանի հետ առանց այն էլ բարդ հարաբերությունները:

Պապի ընդունելությունն է խնդրել Հռոմում Խաղաղության Նոբելյան մրցանակակիրների հանդիպմանը ժամանած  Դալայ-լաման: Վատիկանի ներկայացուցչի խոսքով՝ թեև պապը Տիբեթի բուդդիստների առաջնորդի նկատմամբ «չափազանց մեծ հարգանք» է տածում, սակայն խնդրանքը մերժվել է «ակնհայտ պատճառներով»՝ Չինաստանի հետ բարդ հարաբերությունների:

Տիբեթի բուդդիստների առաջնորդի ներկայացուցիչը հայտնել է, թե Դալայ-լաման վշտացած է, որ չի կարող հանդիպել պապի հետ, սակայն չի ցանկանում որևէ մեկին անհարմարություններ պատճառել:

Վերջին անգամ պոնտիֆիկոսի և Դալայ-լամայի միջև հանդիպում կայացել է 2006 թ., երբ բուդդիստների հոգևոր առաջնորդը հանդիպեց Բենեդիկտոս XVI պապի հետ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ի նախկին պաշտոնյա. «Եթե պարզվի, որ Բլատերը միլիոններ ունի, ապա նա ստիպված կլինի բացատրել, թե ինչպես է դրանք աշխատել»’
Հաջորդ հոդվածը‘AFP լրագրողները մոլորակի ամենաազդեցիկ մարդ են համարում Պուտինին’