‘Հռոմ. Նադալը և Ֆեդերերը հաղթել են’

763

Աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը Հռոմում ընթացող «АТР 1000» մրցաշարի երկրորդ շրջանում 6:0, 6:1 հաշվով հաղթել է ֆրանսիացի Ժերեմի Շարդիին եւ դուրս եկել հաջորդ փուլ: Մրցախաղը տեւել է 1 ժամ 8 րոպե: Իսպանացի թենիսիստի հաջորդ մրցակիցը կլինի Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիաշվիլին:

Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը 6:4, 6:3 հաշվով ուժեղ է գտնվել պորտուգալացի Ժոաու Սոուզայից: Երրորդ շրջանում 37-ամյա շվեյցարացին կխաղա խորվաթ Բորնա Չորիչի հետ:

Հռոմի մրցաշարի գործող հաղթողը Ռաֆայել Նադալն է:

Նախորդ հոդվածը‘«Արսենալը» քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Սամուել Սեւյանը զիջել է միայն Վասիլի Իվանչուկին’