‘Հսկայական ձնաբուքը իսկական քաոս է առաջացրել ԱՄՆ-ում’

1174

 

Հսկայական ձնաբուքը իսկական քաոս է առաջացրել ԱՄՆ-ում. ավելի քան 500 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, չեղյալ են համարվել մոտ 3300 չվերթներ:

Վիթխարի չափերի հասնող փոթորիկը վնաս է հասցրել ԱՄՆ-ի 22 նահագներին, ինչի հետեւանքով զոհվել է 10 մարդ:

Վաշինգթոնի եւ Բոստոնի միջեւ ընկած ամենախիտ բնակեցված շրջանը ծածկվել է մինչեւ 20 սմ-ի հասնող ձնով:  Ամերիկայի օդերեւութաբանական ծառայությունը հայտնում է, որ փոթորիկը հասել է «պատմական մաշտաբների». 1973թ.-ից հետո այն եղել է ամենաուժեղը:  Հազարավոր ավտոմեքենաներ արգելափակվել են ձնակույտերի մեջ. ոմանք թողել են իրենց՝ ձների մեջ թաղված ավտոմեքենաները եւ գնացել տուն:

Ամերիկայի նախագահ Բարաք Օբաման այս կապակցությամբ անհրաժեշտ դաշնային օգնություն է տրամադրել տուժածներին, իսկ Հարավային Կորոլինան եւ Հյուսիսային Ջեորգիան հայտարարել է որպես աղետի գոտի: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սարգիս Գևորգյան. Ոստիկանական գործողությունները ակնհայտ սադրանք էին’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’