‘Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ ‘

965

ԼՂՀ ՊԲ տվյալներով՝ հունիսի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 700 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց:

Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: 

Նախորդ հոդվածը‘Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդների միության, ուսանողական խորհուրդների նախագահների հետ. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ցեղասպանության մասին ֆիլմում կնկարահանվեն Դելոնը, Բրոուդին և Հոֆմանը. PanARMENIAN’