‘Հրայր Մկոյանը Եվրո-2016-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում’

1024

Հայաստանի հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը ռուսական «Спорт-Экспресс» պարբերականի վարկածով ընդգրկվել է Եվրո-2016-ի ընտրական փուլի 6-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:

«Պորտուգալիայի դեմ խաղում նա ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվեց: Եթե մրցակցի կազմում կա դարպասապահ, ով սիրում է փոխանցումներ կատարել մրցակցին, ապա ճիշտ չի լինի չօգտվել դրանից: Նա ազդեց նաև Մոուտինյոյի՝ խաղից կտրվելուն: Հրայրի ազգանունը պորտուգալացի մեկնաբանները տխրությամբ ավելի շատ էին արտասանում,- մեջբերում «CЭ»-ից:

Նշենք, որ խորհրդանշականում է ընդգրկվել նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով Հայաստանի ընտրանու դեմ խաղում հեթ-տրիկ ձևակերպեց:

Հիշեցնենք, որ Հայաստան Պորտուգալիա հանդիպումն ավարտվել է 2:3 հաշվով, իսկ Մկոյանը խփել է վերջին գոլը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Օտարից էլ օտար իշխանությունները եւ ՀԷՑ-ը’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ երկրները որոշում են, թե ինչպես բաշխեն անօրինական ներգաղթյալներին’