‘Հրանտ Բագրատյան. ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը’

1387

«Արմավիան դադարեցրել է թռիչքները։ Ուզում են ընկերությունը վաճառեն։ Դրա համար էլ արդեն ամիսներ է ինչ աշխատավարձ չեն տալիս, մատակարարների փողերը նույնպես։ Պարզ է, չվճարված գումարները կմնան ընկերությանը։ Բայց եկեք հասկանանք. ի՞նչ է նշանակում վաճառել Արմավիան»,-գրում է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը իր ֆեյսբուքյան էջում և հավելոմ. « Այդ ընկերության հիմնական ակտիվները non tangible են: Այսինքն, չվերթները, շուկան։ Իսկ դրանք պետությանն են։ Արմավիան երբևիցէ դրանք գնե՞լ է։ Ոչ։ Հա, օֆիսները, օդանավները (եթե դրանք կան), թող վաճառեն։ Բայց հիմնական ակտիվները թռիչքների իրավունքն է։ Սա պետական է։ Պոտենցիալ շուկան 5-6 մլն ուղևորաշրջանառություն է։ Սա իհարկե Delta-ի չափ չէ (110 մլն ուղևոր), բայց լրիվ համեմատելի է օրինակ մի տաս տարվա առաջվա Аэрофлот-ի հետ և մի 2 անգամ ավել վրացական շուկայից։ Ընդհանրապես, բիզնեսի 2 ոլորտ կա, որոնք Հայաստանում լրացուցիչ ռենտա են բերում. ավիացիան և հեռախոսակապը։ Պատճառն այն է, որ սփյուռքում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Եվ ուրեմն, թռիչքների իրավունքը պետությանն է։ Այսպիսով, այսօր ևեթ ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը։ Արմավիան չպետք է վաճառելու բան ունենա, բացի իր օֆիսներից։ Սա է ճիշտ իրավաբանական ու տնտեսական լուծումը։ Ու մի բան էլ. 1993-ին մենք ավիցիայում իրականացրել ենք ռեֆորմ. տարանջատել ենք ավիափոխադրողին և օդանավակայանը։ Դրանից հետո ավիացիան կարգի եկավ։ Հանկարծ չլինի, որ այս \”թոհուբոհի\” արդյունքում դրանք նորից միանան»։

Նախորդ հոդվածը‘Հիլարի Քլինթոնը պետծառայությունը թողնելուց հետո առաջին անգամ մասնակցել է հանրային միջացառման’
Հաջորդ հոդվածը‘Մեսին կարող է բաց թողնել 3 շաբաթ, Մասկերոնան՝ 1,5 ամիս’