‘Հիլարի Քլինթոնը պետծառայությունը թողնելուց հետո առաջին անգամ մասնակցել է հանրային միջացառման’

889

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պետական ծառայությունը թողնելուց հետո առաջին անգամ մասնակցել է հանրային միջացառման՝ նոր հույսեր ներշնչելով նրանց, ովքեր նրան հորդորում են 2016 թվականին իր թեկնածությունն առաջադրել երկրի նախագահի պաշտոնում, հաղորդում է «ИТАР-ТАСС»-ը: Ապրիլի 2-ի երեկոյան Քլինթոնը Վաշինգտոնում 12-րոպեանոց ճառով հանդես է եկել Քենեդիի անվան Արվեստների կենտրոնում, որտեղ կայացել է կանանց իրավունքների պաշտպանության համար պարգևների հանձնման արարողությունը:

Քլինթոնը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձրել այդ թեմային և քանիցս այն արծարծել զարգացող երկրներից իր արտասահմանյան պաշտոնակիցների հետ բանակցություններում: ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը նույնպես ելույթ է ունեցել Քենեդի-կենտրոնում, պատշաճն է մատուցել նրան, հիշեցնելով, որ տակավին 1990-ական թվականների կեսին, երբ Քլինթոնն առաջին տիկինն էր, Չինաստան այցի ժամանակ նա արեց իր հայտնի արտահայտությունը՝ «Կանանց իրավունքները մարդու իրավունքներն են»:

Մինչ Քլինթոնն ու Բայդենը հաճոյախոսություններ էին փոխանակում երկհազարանոց լսարանի առջև, համերգային համալիրի պատերից դուրս հերթապահում էին նախկին պետքարտուղարի կողմնակիցները, որոնք միավորվել են «Պատրաստ ենք գնալ Հիլարիի հետևից» շարժման մեջ: Բնականաբաար նրանք մտադիր են Քլինթոնի հետևից գնալ ԱՄՆ-ի հաջորդ նախագահական ընտրություններում: Վերջին հարցումների համաձայն՝ ամերիկյան դիվանագիտության 65-ամյա նախկին ղեկավարն այժմ վայելում է հայրենակիցների 67 տոկոսի աջակցությունը և դեմոկրատների նախնական ընտրություններում առանց դժվարության կհաղթեր ցանկացած այլ թեկնածուի:

Նախորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Բարսելոնան» բաց է թողնում հաղթանակը, «Բավարիան» վստահ հաղթանակ է տանում «Յուվենտուսի» նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. ՀՀ կառավարությունը պետք է հայտարարի, որ հետ է վերցնում թռիչքների իրավունքը’