‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Հեղափոխության սկզբունքը՝ «ով գալիս է հարթակ, այդ պահից լավ տղա է», բայց… ‘

1546

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրում է.

«Սկզբունքի տեսակետից ոչ մի վատ բան չկա, երբ մարդը, ով նախկին ընտրությունների ժամանակ իշխանամետ է եղել, կամ աչք է փակել, հիմա գալիս է Հրապարակ եւ արմատական ըննդիմադիր դիրքերից է խոսում: Սա ոչ միայն դատապարտելի չէ, այլեւ սկզբունքորեն գովելի է: Մի անգամ ձեւակերպել եմ հեղափոխության սկզբունքը՝ «ով գալիս է հարթակ, այդ պահից լավ տղա է»: Սա իմ հորինածը չէ, այլ օբյեկտիվ օրինաչափություն: (Հիմա այլ բան է, որ ես այս պահին հեղափոխական գործընթաց չեմ տեսնում, բայց խոսքը սկզբունքի մասին է): Բայց խնդիր, այնուամենանիվ, կա, եւ խնդիրն իրական այն է, որ մարդը, որը դիմում է այդ քայլին, եւ մանավանդ, եթե խոսում է ժողովրդավարությունից, պետք է ոչ թե սպասի, որ իր անցալի թեման ԶԼՄ-ները բարձրաձայնեն, կամ այլոք, այլ հենց ինքը պետք է բաց եւ հրապարակայնորեն բացատրի, թե ո՞րն է իր դիրքորոշման փոփոխության պատճառը, կամ էլ՝ փաստարկի, որ իր կարծիքով փոփոխություն չի եղել: Պարզ ասած՝ ասի ղալաթ եմ արել, կամ ասի լավ եմ արել՝ այն ժամանակ ուրիշ էր: Սա վերաբերվում է այսօրվա հարթակից խոսացող Սուրեն Զոլյանին եւ Անդրիաս Ղուկասյանին, որոնք 2008-ին բացարձակ այլ դիրքերից էին խոսում եւ գործում քան այսօր: Եթե նրանք հրապարակային բացատրությունը տային, կամ տան՝ չսպասելով, որ հարցը բնականից կառաջանա, ապա որեւէ խնդիր չէր առաջանա:

Հ. Գ. Ցանկացած մեկնաբանություն, որտեղ անարգալից վերաբերմունք կլինի Սուրեն Զոլյանի նկատմամբ կհեռացվի: Անկախ ամենից նա իմ ամենամոտիկ ընկերներից մեկի հայրն է, խնդրում եմ հաշվի առնել այդ հանգամանքն իմ անձնական էջում»:  

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին ‘
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Խնդիրները պետք է լուծել փոխզիջումների ճանապարհով (տեսանյութ)’