‘Հրաչյա Հարությունյանը դատի է տվել իրեն խալաթով դատարան տարած քննիչին’

936

Հրաչյա Հարությունյանը դատի է տվել քննիչին, որն իրեն կանացի խալաթով էր դատարան բերել, տեղեկացնում է PanARMENIAN.Net-ը` հղում անելով ռուսաստանյան լրատվամիջոցներին:

Հարությունյանի դատապաշտպան Ռուբեն Մարգարյանն ասել է, որ իրենց կարծիքով՝ դա ձերբակալության մասին օրենքի խախտում է: Փաստաբանը նշել է, որ կալանավորման համար դատարան տարվելուց առաջ Հարությունյանը խնդրել է կապվել իր հարազատների հետ և հագուստ գտնել, ինչը չի արվել:

Մարգարյանը նշել է, որ դատախազություն և քննչական մարմիններ նույն հարցով բողոքներն անարդյունավետ են եղել, բայց իրենք հուսով են, որ դատարանը վերջ կդնի այդ միջադեպին:

Հիշեցնենք, որ Հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել Պոդոլսկից Կուրիլովո գնացող ЛиАЗ ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Նրա նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանք: Նրան դատարան են տարել կանացի խալաթով: ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հարցերով լիազոր Վլադիմիր Լուկինին` Հրաչյա Հարությունյանի արժանապատվության և այլ իրավունքների պաշտպանության խնդրանքով:

Նախորդ հոդվածը‘Կազանում կործանված օդանավը նույն օրը վերադարձել էր Երեւանից’
Հաջորդ հոդվածը‘Հայ եւ ռուս խորհրդարանականները համատեղ հայտարարություն են ընդունել’