‘Հրեական թանգարանում հրաձգության մեջ կասկածվողը արտահանձնվել է’

832

Ֆրանսիայի իշխանությունները Բելգիա են արտահանձնել Բրյուսելում Հրեական թանգարանի այցելուների վրա մայիսի 24-ին զինված հարձակում գործելու մեջ կասկածվող անձին:
Ալժիրյան ծագմամբ 29-ամյա ֆրանսիացի Մեհդի Նեմմուշը ձերբակալվել է մայիսի 30-ին Ֆրանսիայի հարավում: Մեղադրական վարկածի համաձայն՝ նա շուրջ մեկ տարի կռվել է Սիրիայի իսլամիստների շարքերում: Հրեական թանգարանի վրա հարձակման հետեւանքով զոհվել է չորս մարդ՝ իսրայելցի ընտանեկան զույգ, Ֆրանսիայի մի քաղաքացի եւ թանգարանի բելգիացի աշխատակիցը:  

 

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի հայտնի «Վարունգ» երկնաքերը վաճառքի է հանվել’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ը պատժամիջոցների նոր փաթեթ է սահմանել Ռուսաստանի համար’