‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Բոլոր ընտրախախտումները Սերժ Սարգսյանի թիմակիցներն են անում’

803

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն և այլն: Բոլոր արձանագրված խախտումները կատարվում են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից:

Այսպես,

Ընտրակաշառքի բաժանման դեպքեր

  1. Ժամը 09:30-ին կազմակերպության դիտորդների կողմից թիվ 30 մանկապարտեզի մոտ արձանագրվել է 21ՏՍ 880 մակնիշի ավտոմեքենայի մոտ քվեարկությունից հետո արդեն քվեարկած ընտրողների կուտակում, որոնք ունեցել են ակնկալիքներ այդ ավտոմեքենայում նստած մարդկանցից  /հասցեն` ք. Վանաձոր, Շինարարների 91/
  2. 29/25 տեղամասի տարածքում 11:30-ի դրությամբ ընտրակաշառքի բաժանման դեպք է արձանագրվել

Լցոնումներ

  1. 31/05 ընտրական տեղամասում ժամը 09:30-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդը փաստել է լցոնում
  2. 32/05 տեղամասում դիտորդը լցոնում է գրանցել ժամը 10:58-ին
  3. 32/14 տեղամասում դիտորդը ժամը 10:00-ին արձանագրել է լրացված ստորագրված քվեաթերթիկների լցոնում քվեատուփ, ընդ որում արձանագրված լցոնման  մասին տեղեկացնելու համար ԿԸՀ-ից զանգահարել են կազմակերպության դիտորդին և նկատողություն արել, թե ինչու է նման ինֆոմացիա տվել

Քվեարկության գաղտնիության ապահովում

  1. 32/14 ընտրական տեղամասում ժամը 10:00-ի դրությամբ գրանցվել է բաց քվեարկության 6 դեպք
  2. 31/02 ընտրական տեղամասում քվեախցիկների դասավորությունը չի ապահովում քվեարկության գաղտնիությունը
  3. 32/56 ընտրական տեղամասում մի պապիկ ընտրելուց հետո հանձնաժողովի անդամներին է նայել ու ասել. «Սերժին եմ ընտրել»
  4. 32/56 ընտրական տեղամասում հանձնաժողովի անդամը ծեր պապիկին ասել է. «Եթե չտեսնես էլ, հեշտ ազգանուն է, տարածված ազգանուն է, հեշտ կգտնես»

Ընտրողների ազատ կամքի արտահայտմանը խոչընդոտելու/ընտրողների ուղղորդման դեպքեր

  1. 29/21 ընտրատեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձ Ավետիք Աբազյանը մոտենում է քվեարկության եկած ընտրողներին, մինչև քվեարկելը զրուցում նրանց հետ, քվեարկելուց հետո նորից մոտենում է համագյուղացիներին, զրուցում նրանց հետ, իսկ ընտրողների հեռանալուց հետո վստահված անձն իր մոտ եղած ցուցակում նշում է կատարում
  2. 30/34 ընտրատեղամասի դրսում նստած բնակբաժնի պետը անընդհատ ուղղորդում է քաղաքացիներին
  3. Ընտրողներին ուղղորդում են նաև 29/27 ընտրական տեղամասում
  4. 41/23 երկու քաղաքացի մոտենում են դրսում ցուցակներում իրենց անունները փնտրողներին և հորդորում ընտրել Սերժ Սարգսյանին
  5. 34VU357,  32ՏTO 848, 64 ԼՏ 664, 29/25 23 ԼՏ 137 մակնիշի մեքենաները քաղաքացիներին բերում են 29/25 ընտրական տեղամաս
  6. 29/08 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը անընդհատ դուրս է գալիս, իբր դրսում փակցված ընտրողների ցուցակներն է նայում և ընտրողների հետ մտնում է տեղամաս
  7. 28LT099 մեքենան ընտրողներ է բերում թիվ 29/31 տեղամաս
  8. 0449 Լ միկրոավտոբուսն անընդհատ ընտրողներ է բերում 30/02 ընտրական տեղամաս
  9. 29/07 տեղամասի շրջակայքում կուտակումներ են և ընտրողներին մեքենաներով են բերում տեղամաս

Ընտրական տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն

  1. 29/27 ընտրական տեղամասում 09:30-ի դրությամբ գտնվել են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի 3 վստահված անձ /պաշտոնապես նրանցից գրանցված է միայն մեկը/
  2. 32/34 ընտրական տեղամասում միաժամանակ գտնվել են Սերժ Սարգսյանի 2 վստահված անձ` Սիմոնյան Արտակ Մելքոնյան Հովհաննես
  3. Ժամը 11:40-ին  30/22 տեղամասում գտվել է տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձ, ով լուսանկարել է տեղամասում գտնվող քաղաքացիներին

Քվեարկության կարգի այլ խախտումներ

  1. 32/56 ընտրական տեղամասում 2 հոգու տարբեր մարդիկ օգնել են քվեարկել, սակայն նրանց տվյալները չեն գրանցվել
  2. Տեղամաս է եկել քաղաքացի, մոտեցել է նախագահին և ասել, որ մեքենայում իրեն է սպասում հաշմանդամություն ունեցող անձ, ով չի կարող մտնել տեղամաս, նախագահը քվեաթերթիկը տվել է վերջինիս, ով դուրս է եկել տեղամասից, նստել մեքենա, այնուհետև քվեաթերթիկը տարել և հանձնել է տեղամաս /մեքենա պետհամարանիշը 33 ԼՏ 609/

Քարոզչություն ընտրատեղամասում

  1. 32/14 ընտրական տեղամասում Սերժ Սարգսյանի վստահված անձը ժամը 10:00-ի դրությամբ շրջել է թեկնածուի «Ապահով Հայաստան» շարֆով

Ճնշումներ ընտրատեղամասում

  1. 30/01 ընտրական տեղամասում հանձնաժողովի կողմից ճնշումներ են գործադրվել «Ժառանգություն» կուսակցության վստահված անձի նկատմամբ

Կուտակումներ տեղամասում

  1. 41/19 տեղամասում ընտրողների թիվը հաճախակի գերազանցում է 15-ը

Այլ խախտումներ

  1.  30/34 ընտրական տեղամասում քաղաքացին հայտնել է, որ թոռը գրանցումից դուրս է եկել, բայց ցուցակում տվյալներն առկա են
  2. 41/09 «Ընտրությունը քոնն է» կազմակերպության դիտորդները մեկ ժամը մեկ ներս են մտնում, ճշտում են ընտրողների թիվը և հայտնում են ոստիկանությանը
  3. 41/12 տեղամասում ոստիկանները մասնակցության տվյալներ են ուզում և գաղտնի ասում, որ դիտորդները դրա մասին չպետք է իմանան
  4. 29/08 ընտրատեղամասում ընտրող Սամվել Պետրոսյանի փոխարեն ստորագրված է եղել

 

Նախորդ հոդվածը‘Նեյմարի դեմքին հարվածում են եւ հեռացնում դաշտից. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Թիվ 7 եւ 8 ընտրատարածքներում թեկնածուները հիմնականում վստահված անձինք չունեն ‘