‘ՀՔԾ-ում «իրավիճակ է փոխվել». Մամուլ’

1061

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջև ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից թերթը տեղեկացել է, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետևանքով»։ «ժողովոիրդը» հավելում է. «Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ։

Ա. Մարտիրոսյանի համար ամեն ինչ պարզ է, քանի որ նրան տեղեկություններ են հասել, որ դեպքից հետո ոստիկանության համակարգից երկու աշխատակից հեռացվել են։ Իհարկե, աշխատանքից ազատելն էլ է պատիժ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր ՀՔԾ-ից։ Հիմա մնում է պարզել՝ արդյոք համակարգից հեռացվել են հենց մեղավորները»,– գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանը` աշխարհի չեմպիոն. ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը’27 դատարկ գյուղ. Մամուլ’