ՀՖՖ․ Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ

439

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները:

Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 

62 միավորով երկրորդ տեղում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

60 միավորով երրորդն է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Նախորդ հոդվածըԱԱ․ Լեւոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին
Հաջորդ հոդվածըՎահրամ Աթանեսյան. Պարտվել է աղդամացված Չհայաստանը