‘ՀՖՖ-ն տուգանեց «Բանանցին». Ջեւան Չելոյանցին՝ խիստ նկատողություն’

740

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպության կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` «Բանանց» թիմին գրանցել է տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել տեխնիկական հաղթանակ Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել է 250 հազար դրամով։

Նշենք, որ «Բանանցը» Վանաձորում հրաժարվել էր մասնակցել Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղին՝ դեմ լինելով նշանակված մրցավարին։

ՀՖՖ-ն կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված 10-ի 1-կետերը հիմք ընդունելով՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` նրան գրանցել է խիստ նկատողություն, «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 100 հազար դրամով։

Հիշեցնեն, որ Ջեւան Չելոյանցն էր Վանաձորի ստադիոնում դիմել երկրպագուներին՝ հայտնելով որոշման մասին եւ թիմին հրահանգել հեռանալ խաղադաշտից։

Նախորդ հոդվածը‘Շրի Լանկայի ուլեմները հրաժարվել են հուղարկավորել ահաբեկիչների մարմինները’
Հաջորդ հոդվածը‘Բուֆոնը ղեկավար պաշտոն կստանա «Յուվենտուսում»’