‘Հ. Աբրահամյանը Ր. Հովհաննիսյանին առաջարկել է գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը’

1292

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ ստեղծել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որում կքննարկվեն բոլոր քաղաքական ուժերի առաջարկությունները, այդ թվում` «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի:

Ըստ Yerkir.am-ի, այս մասին Եռաբլուրում հայտարարել է Հովիկ Աբրահամյանը: Նա չի համաձայնել այն դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմության հետ բանակցությունները ձախողվել են, եւ նշել է, որ իրենք (ՀՀԿ-ը) բազմիցս են ասել, որ ցանկացած պահի պատրաստ են նստել սեղանի շուրջ եւ շարունակել քննարկումները:

«Ես համարում եմ, որ քննարկումներն ավարտված չեն, առավել եւս` ձախողված չեն»,- ասել է Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ ԱԺ-ի լուծարումը հակասահմանադրական է, եւ, բացառությամբ այս հարցի, իրենք պատրաստ են բարձրացված մյուս հարցերի շուրջ բանակցել:

Նախորդ հոդվածը‘Թաքնված տեսախցիկը դաժան փորձության է ենթարկել նյույորքցիներին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ԺՀԿ Արմավիրի կառույցի ղեկավարը դուրս է գալիս կուսակցությունից՝ ՀԱԿ կուսակցությանը միանալու համար’