‘Հ. Սահակյան.Մենք ունենք բոլոր շանսերը վերարտադրվելու’

1551

Ի՞նչ գնահատական կտաք ընտրությունների ընթացքին և գրանցված ընտրախախտումների դեպքերին՝ հարցի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՀԿ խմբակցության  քարտուղար Հովհաննես Սահակյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ մինչ այս պահը ընտրություններն ընթացել են  բնականոն հունով:

«Կարծում եմ՝ բուն ընտրական պրոցեսն անցնում է բնականոն հունով, երբեմն կեղծ ահազանգեր կան, որոշ ուժեր իրենց ենթադրյալ պարտությունը հիմնավորելու համար որոշակի քայլեր նախաձեռնել են և անում են, բայց եթե տեղում ծանոթանանք, կտեսնենք, որ դա այնքան էլ այդպես չէ, այնուամենայնիվ, ես ևս մեկ անգամ հորդորում եմ, կոչ եմ անում, որպեսզի ողջամտության սահմանում գործեն կամ իրենց տարբեր մասնագիտական ունակություններն ուրիշ ժամանակ ի հայտ բերեն և փորձեն կիրառել»,-ասել է Հ.Սահակյանը:

ԱԺ պատգամավորը խորհուրդ է տվել խախտումների դեպքում դիմել իրավապահ մարմիններին: Բայց հիմնականում տարածված լուրերը համարում է պրովոկացիոն. «Այն ուժերը, որոնք պարտվողական հոգեբանություն են դրսեւորել նաև քարոզարշավի ժամանակ, մենք տեսնում ենք, որ այդ պրովոկացիոն հարցադրումներով և «սենսացիոն» որոշակի տեսագրություններով փորձում են տարածել հետագայում իրենց պարտությունն արդարացնելու համար: Մենք կոչ ենք արել նմանատիպ դեպքերով դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի և սադրիչները, և խանգարողները, և արջի ծառայություն մատուցողները՝ բոլորը պատժվեն օրենքի ուժով»:

Հարցին, թե ինչպես կգնահատեք ձեր թեկնածուի շանսերը, Հովհաննես Սահակյանը պատասխանել է «Մենք մեր կատարած աշխատանքի և հատկապես Տարոն Մարգարյանի՝ վերջին 2 տարիների ընթացքում կատարած աշխատանքը թույլ է տալիս ենթադրելու, որ մենք ունենք բոլոր շանսերը, որ վերարտադրվենք»:

Այս կապակցությամբ ֆեյսբուքի օգտատեր Դերենիկ Մալխասյանը գրում է.

«Մենք ունենք բոլոր շանսերը վերարտադրվելու». Հովհաննես Սահակյան (ՀՀԿ): Փաստորեն՝ էս երիտհանրապետականը բացառիկ ազնվությամբ խոսոտվանում է, որ իրենք ոչ թե վերընտրվում են, այլ՝ վերարտադրվում: Ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է օրենքի կիրառման խստությունը:

Նախորդ հոդվածը‘Փորձել են խլել ՔՀԻ դիտորդի հեռախոսը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին հայտնաբերել է, որ իր բնակարանում իրեն անծանոթ 22 մարդ է գրանցված (տեսանյութ)’