‘Քաղաքացին հայտնաբերել է, որ իր բնակարանում իրեն անծանոթ 22 մարդ է գրանցված (տեսանյութ)’

6697

Այսօր քաղաքացի Անուշ Չուբարյանը գնացել է ընտրատեղամաս քվեարկելու և հայտնաբերել, որ իր բնակարանում գրանցված է շուրջ երկու տասնյակ մարդ, որոնց ինքը չի ճանաչում: Ա1+-ի հետ զրույցում Չուբարյանը պատմել է, որ դեռ 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ էլ ցուցակը նույն տեսքն ուներ, դիմել են ԿԸՀ ու ոստիկանություն, սակայն այդպես էլ այդ մարդկանց անունները ցուցակից չեն հանվել: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում: 

Ինչպես երևում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալներից, իսկապես Նալբանդյան 104 հասցեում գրանցված է 22 հոգի: 

Նախորդ հոդվածը‘Հ. Սահակյան.Մենք ունենք բոլոր շանսերը վերարտադրվելու’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական վստահված անձը` լրագորղին. Հելեք գնացեք ձեր Լենինականը (տեսանյութ)’