Ձերբակալվել է «Բենֆիկայի» նախագահը

397

Ձերբակալվել է պորտուգալական «Բենֆիկայի» նախագահ Լուիս Ֆելիպե Վիեյրան, որին կասկածում են խարդախության, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու մեջ, հաղորդում է ESPN–ը։

Այս հետաքննությունը ծագել է Պորտուգալիայում հարկային խարդախություններով եւ փողերի լվացմամբ զբաղված եւ 2011–ին բացահայտված շվեյցարական կազմակերպված հանցավոր խմբավորման գործի հետ կապված։

Լուիս Ֆելիպե Վիեյրան նաեւ կասկածվում է «Բենֆիկայի» բաժնետոմսերի 25 տոկոսը օտարերկրացի գործարարի վաճառելիս վստահության չարաշահման մեջ։

Նախորդ հոդվածըԵվրո-2020․ Անգլիան հաղթեց Դանիային եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱշխարհի գավաթ. Հայ շախմատիստների մրցակիցները