Ձերբակալվել է «Լիստվյաժնայա» հանքի սեփականատեր Միխայիլ Ֆեդյաևը

559

ՌԴ քննչական կոմիտեն տեղեկացրել է «Լիստվյաժնայա» հանքի սեփականատեր Միխայիլ Ֆեդյաևի ձերբակալության մասին․ այդ հանքում նոյեմբերի վերջին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել էր 51 մարդ։

Ֆեդյաևից բացի՝ ձերբակալվել է ևս երեք հոգի՝ «СДС Уголь» («Սիբիրյան գործարար միություն») կազմակերպության գլխավոր տնօրենը, ձեռնարկության տեխնիկական տնօրենը և գլխավոր ինժեները։

ՔԿ-ի հաղորդման համաձայն՝ ձերբակալվածներին, յուրաքանչյուրի կատարած դերի համապատասխան, մեղադրանք է ներկայացվել ՔՕ 217 հոդվածի 3 մասով՝ վտանգավոր արդյունաբերական օբյեկտներում արտադրական անվտանգության պահանջների խախտում, որն անզգուշությամբ երկու և ավելի մարդկանց կյանք է խլել, և 201 հոդվածի 2 մասով՝ իրավասությունների չարաշահում՝ ծանր հետևանքներով։

Միխայիլ Ֆեդյաևը Ռուսաստանի ամենահարուստ գործարարների տարբեր ցուցակներում է եղել, օրինակ՝ երկու տարի առաջ Forbes-ի վարկածով՝ 200 ամենահարուստ գործարարների ցուցակում նա 177-րդ տեղում էր, այն ժամանակ պարբերականը նրա ունեցվածքը գնահատել էր 550 միլիոն դոլար։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելիմխան Խանգոշվիլիի սպանությունը․ մարդասպանը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Հաջորդ հոդվածըԻրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները ձախողման եզրին են