Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ բանակցությունները ձախողման եզրին են

401

Արևմուտքի երկրները, որոնք մասնակցում են Թեհրանի հետ իրանական միջուկային գործարքի շուրջ բանակցությունների հերթական փուլին, հայտարարել են, որ հանդիպումը Վիեննայում ժամանակի անիմաստ վատնում է, քանի որ իրանական կողմն այնպիսի պայմաններ է առաջադրում, որոնք ի սկզբանե արգելափակում են պայմանավորվածության ճանապարհը։

Ավստրիայի մայրաքաղաքում տեղի է ունենում «4+1» ձևաչափով բանակցությունների հերթական փուլը՝ մի կողմից՝  ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի, և մյուս կողմից՝ Իրանի մասնակցությամբ։

Որոշ տեղեկություններով՝ Իրանն այս փուլում հրաժարվել է բոլոր փոխզիջումներից, որոնք ձեռք էին բերվել նախորդ  վեց փուլերում։

Այժմ Վիեննայում գտնվող ֆրանսիական, գերմանական և բրիտանական պատվիրակությունները կարծում են, որ պայմանավորվածությունները նորացնելու ժամանակ գրեթե չկա։ Նոր պայմաններ քննարկելուց բացի՝ անհրաժեշտ է վերանայել հները՝ հաշվի առնելով, թե ինչ թռիչք է կատարել Իրանը իր միջուկային ծրագրի զարգացման ուղղությամբ այս ընթացքում, երբ գործարքը սառեցվել է։ Իսկ դրա համար անհրաժեշտ է այլ ձևաչափ։

Թեհրանի ներկայացուցիչներն, իրենց կողմից, հայտարարում են, որ արևմտյան գործընկերները ոչ կառուցողական վարքագիծ են դրսևորում՝ ընտրելով մեղադրական տոնը Իրանի հասցեին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՁերբակալվել է «Լիստվյաժնայա» հանքի սեփականատեր Միխայիլ Ֆեդյաևը
Հաջորդ հոդվածըԵվրոպական կինոակադեմիայի 2021 թ․մրցանակակիրները