‘Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը’

1063

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ձնաբքի պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Վարդենիս և Գավառ քաղաքներում առկա է ուժեղ քամի:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Սաակաշվիլի. Ուկրաինայում իմ հավակնությունները շատ ավելին են, քան վարչապետի պաշտոնն է’