‘Ղազախստանում լրիվ տարհանվել է հրկիզված զինապահեստի մոտակա քաղաքը’

972

Ղազախստանում, Առիս քաղաքի  թիվ 44856 զինվորական մասում, երկուշաբթի առավոտյան պայթյուններ են որոտացել զինապահեստում: Կան տուժածներ, Интерфакс-ին հաղորդել են քաղաքային հիվանդանոցում:

Առիս քաղաքն ամբողջությամբ տարհանվել է, փոխանցել է Tengrinews.kz-ն: Քաղաքի բնակիչների թիվը մոտավորապես 45 հազար է:

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինապահեստում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով պայթյուններ են տեղի ունեցել:

Առիս քաղաքում արտակարգ դրություն է մտցվել:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘«Մարտի 1-ին մեզ բանտեր ուղարկած դատավորները մերժում են վերանայել գործերը». Forrights’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կքննարկի իրավիճակը առնվազն 30 երկրներում’