‘Ղազախստանում մեկնարկել են միջուկային ծրագրի շուրջ «վեցյակի» և Իրանի բանակցությունները’

922

Երեքշաբթի Ալմաթիում մեկնարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և միջազգային միջնորդների «վեցյակի» (ՌԴ, ԱՄՆ, ՉԺՀ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Գերմանիա) բանակցությունները, հաղորդում է РИА Новости-ն: Երկար դադարից հետո սա բանակցությունների չորրորդ ռաունդն է: Հանդիպումից առաջ ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները հայտնել են, որ Ալմաթիում «վեցյակը» Թեհրանին կառաջարկի մեղմացնել նրա դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրում զիջումների դիմաց: Իրանում, իր հերթին, հայտարարել են, թե պատրաստ են ընդունել միայն այն առաջարկները, որոնք  դուրս չեն գալիս Միջուկային զենք չտարածելու պայմանագրով Թեհրանի պարտավորությունների շրջանակից:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխնախագահ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, թե առաջիկա բանակցությունները բեկում կմտցնեն, սակայն Մոսկվան ակնկալում է, որ Թեհրանը լավ նախապատրաստված կլինի իրավիճակի կարգավորման գործընթացի երկխոսությանը՝ խնդրի լուծման ընդհանուր մոտեցումների որոնումների առումով, այլ ոչ թե «կկրկնի իր հին դիրքորոշումը, որն արդեն իսկ հայտնի է», հաղորդում է Trend-ը:

Նախորդ հոդվածը‘«Թուրքական ավիաուղիների» ինքնաթիռը մխրճվել է թռչունների երամի մեջ’
Հաջորդ հոդվածը‘Դասադուլ. Ուսանողների երթը բուհերով. Օր 2. Ուղիղ’